Ի՞նչ փոպարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 18-ին
Տնտեսություն
Դոլարն ու եվրոն էժանացել են, ռուբլին՝ թանկացել․ նոյեմբերի 18-ի փոխարժեքները
Նոյեմբերի 18-ին ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը կազմել է 360.41 դրամ՝ նախորդ օրվա ցուցանիշի համեմատ նվազելով 0.10 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից։
Եվրոյի փոխարժեքը սահմանվել է 395.37 դրամ՝ մեկ օրվա ընթացքում նվազելով 0.76 դրամով։ Միևնույն ժամանակ, ռուսական ռուբլին փոքր-ինչ արժևորվել է՝ 0.01 դրամով բարձրանալով և հասնելով 4.38 դրամի։
Հայաստանյան առևտրային բանկերում ԱՄՆ դոլարի գնման փոխարժեքը տատանվում է 357.5–359 դրամի սահմաններում, իսկ վաճառքինը՝ 361–362.5 դրամի։ Եվրոն բանկերը գնում են 388–393 դրամով և վաճառում 397.5–402 դրամով։
Ռուսական ռուբլու գնման փոխարժեքը բանկերում կազմում է 4.13–4.22 դրամ, մինչդեռ վաճառքի գինը տատանվում է 4.25–4.51 դրամի միջակայքում։
Արտարժույթի փոխանակման կետերում դոլարի գնման արժեքը 359 դրամ է, իսկ վաճառքինը՝ 361.5 դրամ։ Եվրոն այստեղ գնվում է 393 դրամով, վաճառվում՝ 398 դրամով։
Ինչ վերաբերում է ռուսական ռուբլուն, ապա փոխանակման կետերում այն գնվում է 4.18 դրամով, իսկ վաճառվում՝ 4.25 դրամով։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի