Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել սպանության մեղադրանքով հետախուզվողը
Հասարակություն
Նոյեմբերի 17-ին ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խումբը Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել 55-ամյա տղամարդու, որը հետախուզման մեջ էր գտնվում 2024 թվականի օգոստոսի 7-ից։
Նրան հետախուզում էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը՝ սպանության, սպանության փորձի, ինչպես նաև զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքներով։
Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված էր կալանքը։
Հայաստան տեղափոխվելուց հետո 55-ամյա տղամարդը ներկայացվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի