Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը Երազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը Մոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը Կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունները Պայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին 

Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանյան ներքաղաքական իրականության մեջ դատական պրոցեսները, կալանավորումներն ու տարբեր խափանման միջոցների կիրառումը վաղուց դարձել են ընդդիմադիր դաշտի և հասարակական-քաղաքական գործիչների ամենօրյա «կենցաղի» անբաժանելի մասը։

Այս շարքի հերթական դրվագով Երևանում շարունակվել է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը, որի ընթացքում վերջինս մանրամասն ներկայացրել է իր դիրքորոշումը ՌԴ դեսպանատան աշխատակցի հետ ունեցած հանդիպման և իրեն առաջադրված մեղադրանքների վերաբերյալ՝ հայտարարելով, որ մեղադրանքը «ծայրից ծայր սուտ է» և բացարձակապես մտացածին։

Ըստ մեղադրանքի, Չալաբյանն այդ հանդիպմանը գնացել է ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նպատակով։ Սակայն նրա խոսքով՝ մեղադրանքում իրականությանը համապատասխանում է միայն 2026 թվականի փետրվարի 4-ին Երևանի ռեստորաններից մեկում տեղի ունեցած հանդիպման փաստը (ընդ որում՝ նախկինում սխալմամբ պնդվել է, թե այն տեղի է ունեցել Ռուսաստանում)։ Չալաբյանը պարզաբանել է, որ ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Մալիշևի հետ կյանքում ընդամենը մեկ անգամ է հանդիպել։ Հունվարի սկզբին իրեն փոխանցվել էր դեսպանի շնորհավորական բացիկը, իսկ հունվարի վերջին առաջարկ է եղել հանդիպելու առաջին քարտուղար Ալեքսանդր Մալիշևի հետ՝ պարզապես ծանոթանալու և սուրճ խմելու նպատակով։

30-40 րոպե տևած հանդիպման ընթացքում նրանք զրուցել են ընդհանուր թեմաների շուրջ՝ դիտորդական առաքելությունների, ընտրությունների թափանցիկության և Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա լարվածությունը թուլացնելու հնարավորությունների մասին։

Չալաբյանը հստակեցրել է, որ որևէ քաղաքական ուժի կամ կոնկրետ գործընթացի մասին խոսք չի եղել, իսկ «Ուժեղ Հայաստան» դաշինքին սատարելու կամ ընտրություններին միջամտելու վերաբերյալ պնդումներն անհիմն են, քանի որ փետրվարի սկզբին նման դաշինքներ և համագործակցություններ դեռևս գոյություն չունեին. համագործակցության հուշագրերը ստորագրվել են ավելի ուշ՝ փետրվարի վերջին և ապրիլի վերջին։ Հատկանշական է, որ այս մեկ անմեղ խոսակցության համար Ավետիք Չալաբյանը երկու ամիս է անցկացրել կալանավայրում։

Նիստի ընթացքում քննարկվել է նաև տեսագրության զննության և թարգմանչի ներգրավման հարցը։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Չալաբյանը հայտարարել է, որ դատարանում հետազոտված ապացույցները ցույց են տվել՝ որևէ իրական ապացույց գոյություն չունի, գործում չկան ո՛չ վկաներ, ո՛չ էլ տուժողներ, ուստի դատախազությանը կոչ է արել կարճել քրեական վարույթը։ Նրա խոսքով՝ մեղադրանքի հիմքում դրված ձայնագրության մեջ որևէ հանցակազմի հատկանիշ առկա չէ, դա վերացական ու ենթադրական բնույթի խոսակցություն է, իսկ նախաքննական մարմինը կիրառել է «ծաղկաքաղի» տեխնոլոգիա՝ 35-40 րոպեանոց հանդիպումից առանձնացնելով և իրար կպցնելով 4 րոպեանոց հատվածներ՝ արհեստական տպավորություն ստեղծելու համար։ Անդրադառնալով հանցագործության մասին հաղորդում ներկայացրած Ռուզան Ավագիմյանին՝ Չալաբյանը նշել է, որ անձամբ չի ճանաչում նրան, սակայն կարծում է, որ հաղորդումը ներկայացվել է Դանիել Իոաննիսյանի հանձնարարությամբ։

 Ի դեպ, հենց խափանման միջոցների և կալանքների համատարած կիրառման խնդրին դատական նիստի նախօրեին Ավետիք Չալաբյանն անդրադարձել էր նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած՝ ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ։

Իր ելույթում նա ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել էր օգտվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի իրավունքից և դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու կալանքի կիրառումը կարգավորող Քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի սահմանադրականությունը։

Չալաբյանն ընդգծել էր, որ Հայաստանում ազատությունից զրկված անձանց 48 տոկոսը կալանավորվածներ են, որոնց նկատմամբ դեռևս մեղադրական դատավճիռ չկա, մինչդեռ եվրոպական միջին ցուցանիշը 25 տոկոս է, իսկ հարևան երկրներում վիճակն անհամեմատ ավելի բարվոք է։ Նրա գնահատմամբ՝ գործող օրենսդրական ոչ հստակ կարգավորումները դատարաններին թույլ են տալիս կալանք կիրառել առանց բավարար փաստական հիմնավորումների, ինչը կարող է հակասել Սահմանադրությամբ ամրագրված որոշակիության և համաչափության սկզբունքներին, ուստի ընդդիմությունը կարող է թե՛ ՍԴ դիմելով, թե՛ օրենսդրական նախաձեռնությամբ սահմանափակել կալանքի համատարած կիրառումը՝ չսպասելով իշխանափոխության։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
Ամենադիտված