Փաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն է
Քաղաքական
Հայաստանում այսօր կա շուրջ հազար անհայտ կորած անձ, որոնցից 777-ը՝ 1990-ականների սկզբից, իսկ մյուսները՝ 2020 թվականի իրադարձություններից և դրանից հետո։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» միջազգային համաժողովի ժամանակ։
Վարչապետի խոսքով՝ խնդրի լուծման ամենաարդյունավետ ուղին Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն է։ Նա նշել է, որ Դուբլինում կայացած քննարկումների ժամանակ առավել մանրամասն անդրադարձ է կատարվել այդ համագործակցությունն ավելի ինստիտուցիոնալ դարձնելու հարցերին։
Փաշինյանը նաև ընդգծել է, որ գործընթացի ամենամեծ բարդություններից մեկը հանրության և անհայտ կորածների հարազատների շրջանում առկա խորն անվստահությունն է Կառավարության նկատմամբ։ Անորոշությունը ծնում է բազմաթիվ վարկածներ և կասկածներ, թե իշխանությունները թաքցնում են իրենց հայտնի տեղեկությունները, ինչն էլ իրավիճակը դարձնում է դժվար կառավարելի։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի