Տարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ Սիմոնյան
Քաղաքական
Հայաստանն իր տարածաշրջանում թշնամի չունի. երկրի ամենամեծ թշնամին ներսում գործող օտարերկրյա գործակալներն են, որոնք ստեղծում են քաղաքական միավորներ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
Խոսելով Սահմանադրության փոփոխության մասին՝ նա ընդգծել է, որ դա Հայաստանի ներքին պահանջն է, քանի որ 1990-ականներին ընդունված Սահմանադրությունն այլևս չի համապատասխանում այսօրվա աշխարհաքաղաքական իրողություններին։ Սիմոնյանը հիշեցրել է, որ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը մեկնարկել էր դեռևս 2020 թվականի փետրվարին, սակայն ընդհատվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Հայաստանը շարունակաբար բավարարում է Ադրբեջանի պահանջները, այդ թվում՝ անկլավների հարցում, Սիմոնյանը հակադարձել է՝ նշելով, որ Արծվաշենը ևս հայկական անկլավ է, իսկ Տիգրանաշենը (Քյարքի) խորհրդային տարիներին եղել է ադրբեջանական։
Լրագրողի՝ պատմական տարբեր ժամանակաշրջանների (Տիգրան Մեծ, թաթար-մոնղոլական շրջան) վերաբերյալ հարցադրումներին ի պատասխան՝ ԱԽ քարտուղարը շեշտել է, որ պետք է առաջնորդվել ժամանակակից պետականության սկզբունքով.
«Հայաստանի Հանրապետությունն անկախություն է հռչակել ոչ թե Տիգրան Մեծի Մեծ Հայքի, այլ Խորհրդային Հայաստանի տարածքում»։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի