Պուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտ
Աշխարհ
Չինաստանի Շենժեն քաղաքում կայացած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել են դեմ առ դեմ։
TASS-ի փոխանցմամբ՝ բանակցությունները տևել են մեկ ժամից պակաս։ Հանդիպումը սկսվել է տեղական ժամանակով մոտավորապես 12։15-ին, իսկ ավարտի մասին հայտնի է դարձել ժամը 13։00-ի սահմաններում։ Սա երկու առաջնորդների ութերորդ անձնական հանդիպումն էր Թրամփի նախագահության երկու ժամկետների ընթացքում և երկրորդը՝ նրա Սպիտակ տուն վերադառնալուց հետո։
Նախորդ հանդիպումը կայացել էր 15 ամիս առաջ՝ Անքորիջում։ Բանակցությունների կոնկրետ արդյունքների մասին տվյալներ դեռ չեն հրապարակվել։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի