Հութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին
Աշխարհ
Եմենի «Անսար Ալլահ» շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադի դեմ նոր հրթիռային հարձակման մասին։
Նրա խոսքով՝ թևավոր հրթիռներով թիրախավորվել են Խալիդ թագավորի անվան միջազգային օդանավակայանը և մայրաքաղաքի ֆինանսական կենտրոնը։
Հութիների ներկայացուցիչը պնդել է, թե հարվածները հասել են իրենց նպատակներին։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 17-ին, շարժումը հայտնել էր նաև Ռիադից արևմուտք գտնվող երկու նավթամղիչ կայանների դեմ անօդաչու սարքերով հարվածների մասին։
Սաուդյան կողմի անկախ հաստատումը տվյալ հաղորդագրության մեջ ներկայացված չէ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի