Իսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն է
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Գազայի հատվածում՝ «դեղին գծից» արևմուտք, նպատակային ռազմական գործողության մեկնարկը։ Իսրայելական հայտարարության համաձայն՝ բանակը և անվտանգության ծառայությունը համատեղ գործողություն են սկսել ստորգետնյա թունելը ոչնչացնելու համար՝ այն համարելով անմիջական սպառնալիք զինվորականներին։
Գործողությունից առաջ բնակիչներին զգուշացվել է չմոտենալ համապատասխան տարածքին։ Իսրայելական Ynet-ի տվյալներով՝ թիրախում են ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածքները։
Պաղեստինյան լրատվամիջոցներն էլ հաղորդել են կենտրոնական Գազայում իսրայելական զրահատեխնիկայի տեղաշարժի մասին։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի