Մոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-ից
Աշխարհ
Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը համատեղ հայտարարությամբ ներկայացրել են այն պայմանները, որոնց դեպքում հնարավոր կլինի վերսկսել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ստուգողական աշխատանքներն Իրանում։
Երեք երկրների ներկայացուցիչների դիրքորոշմամբ՝ նախ անհրաժեշտ է ամբողջությամբ դադարեցնել ռազմական գործողությունները, վերացնել նոր հարձակումների սպառնալիքները և տրամադրել անվտանգության համոզիչ երաշխիքներ։
Հայտարարությունը հնչել է գործակալության կառավարիչների խորհրդի նիստի ընթացքում։ Կողմերը պնդում են, որ շարունակվող ռազմական սպառնալիքների պայմաններում միջուկային օբյեկտների նկատմամբ նախկին վերահսկողական ռեժիմին վերադառնալը հեռանկար չունի։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի