Էր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառել
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան նոյեմբերի 19-ին հայտարարել է, որ հակազդել է Եմենի հութիներից դեպի Էր Ռիադ ուղղված հրթիռային սպառնալիքին։ Մայրաքաղաքում ուժեղ պայթյունի ձայն է լսվել։ Նախնական գնահատմամբ՝ ընկած բեկորները նյութական վնասներ են պատճառել, որոնց ծավալը դեռ ճշտվում է։
Կոալիցիան հայտնել է նաև երկրի հարավի ուղղությամբ արձակված թևավոր հրթիռի ոչնչացման մասին։ Հութիների վերահսկողության տակ գտնվող Saba գործակալությունն իր հերթին հաղորդել է Սանայի ուղղությամբ սաուդյան օդային հարվածների մասին։
Էր Ռիադում քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հետագայում հայտարարել է, որ վտանգն անցել է։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի