ԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարին
Աշխարհ
ԱՄՆ-ը կարող է պետական պարտքի օրենսդրական սահմանաչափին հասնել արդեն 2027 թվականի փետրվարին կամ մարտին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով Երկկուսակցական քաղաքականության կենտրոնի գնահատականը։
Խոսքը 41,1 տրիլիոն դոլարի սահմանաչափի մասին է։ Եթե Կոնգրեսը չբարձրացնի այն կամ չկասեցնի դրա կիրառումը, ֆինանսների նախարարությունը ստիպված կլինի արտակարգ միջոցներ կիրառել։
Դրանք կարող են ժամանակավորապես հետաձգել վճարումների խնդիրը, սակայն, ըստ հրապարակման, հնարավոր դեֆոլտի վտանգը կարող է առաջանալ օգոստոսին։ Ժամկետը կախված է տնտեսական աճից, տոկոսադրույքներից, մաքսատուրքերի շուրջ դատական որոշումներից ու բյուջեից։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի