ԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիր
Աշխարհ
Միացյալ Նահանգներն ու Վենեսուելան համաձայնագիր են ստորագրել պաշտպանական ոլորտում համագործակցությունը վերսկսելու վերաբերյալ։ ԱՄՆ պաշտպանության գերատեսչության ղեկավար Փիթ Հեգսեթի հայտարարության համաձայն՝ փաստաթուղթը նախատեսում է համատեղ զորավարժություններ, հետախուզական տեղեկությունների փոխանակում և սպառազինությունների մատակարարման ոլորտում համագործակցություն։
Վենեսուելայի նախագահի լիազորությունները կատարող Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ վերականգնվող պաշտպանական կապերը պետք է ծառայեն խաղաղության ամրապնդմանը ոչ միայն Վենեսուելայում, այլև ամբողջ Արևմտյան կիսագնդում։
Համաձայնագիրը նոր փուլ է նշանավորում երկու երկրների ռազմական հարաբերություններում։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի