Հարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարը
Աշխարհ
Հարավային Կորեայի արտահանումը տարվա սկզբից գերազանցել է 1 տրիլիոն դոլարը։ Նոյեմբերի 19-ի տվյալները հրապարակել է երկրի առևտրի նախարարությունը։ Այսպիսով՝ երկիրը Գերմանիայից, ԱՄՆ-ից և Չինաստանից հետո դարձել է նման արդյունքի հասած չորրորդ պետությունը։
Աճի հիմնական շարժիչը արհեստական բանականության համար նախատեսված չիպերի համաշխարհային պահանջարկն է։ Նախորդ տարվա արտահանման ռեկորդը 709 միլիարդ դոլար էր։
Նախագահ Լի Ջե Մյոնը հայտարարել է, որ արդյունքը պետք է վերածվի կայուն աճի և բարելավի քաղաքացիների կյանքը։ Reuters-ը միաժամանակ ընդգծում է, որ ներքին պահանջարկը դեռ թույլ է։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի