Իրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստ
Աշխարհ
Մերձավոր Արևելքի հակամարտության հետևանքով Պարսից ծոցից նավթի մատակարարումների կուտակային կորուստը հասել է 2,8 միլիարդ բարելի, իսկ գազինը՝ 60 միլիարդ խորանարդ մետրի։ Այս տվյալները նոյեմբերի 19-ին ներկայացրել է Էներգետիկայի միջազգային գործակալությունը։
Հորմուզի նեղուցով նավարկության խափանումը, ըստ գործակալության, առաջացրել է նավթի ու գազի համաշխարհային առևտրի ամենախոշոր խաթարումը։
Զեկույցի սցենարներից մեկով՝ երկրների արագացված էլեկտրիֆիկացման, էներգախնայողության և վառելիքի փոխարինման դեպքում 2035-ին նավթի համաշխարհային պահանջարկը կարող է ավելի քան 4 տոկոսով նվազել՝ գործող քաղաքականությունների սցենարի համեմատ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի