Զելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը հստակ արտահայտել է խաղաղության հասնելու իր ցանկությունը և բանակցային գործընթացում մշտապես կառուցողական դիրքորոշում է որդեգրել։ Նրա խոսքով՝ Ուկրաինան գործընկերների հետ պատրաստվում է նոր աջակցության փաթեթներ համաձայնեցնել՝ առաջնահերթություն տալով պաշտպանական և էներգետիկ ոլորտներին։
Զելենսկին հայտնել է, որ Բեռլինում նախատեսված հանդիպումների ընթացքում ամերիկացի բանագնացները կներկայացնեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստանում անցկացրած բանակցությունների արդյունքները։
Քննարկումներ են սպասվում նաև եվրոպացի առաջնորդների հետ՝ Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ քայլերը որոշելու նպատակով։ Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ Կիևին առնչվող հարցերը պետք է լուծվեն Ուկրաինայի, իսկ Եվրոպայի անվտանգությանը վերաբերողները՝ եվրոպացիների մասնակցությամբ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի