ԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասին
Աշխարհ
Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրեն Ջեյ Քլեյթոնը հայտարարել է, որ Իրանից եկող սպառնալիքներն ամերիկացիների նկատմամբ զգալիորեն աճել են ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։ Նա հայտնել է, որ հետախուզական կառույցները շարունակում են բացահայտել և կանխել հնարավոր մահաբեր գործողությունները։
Քլեյթոնի խոսքով՝ Թեհրանի հետ կապվող ծրագրերից մի քանիսը հասել են նախապատրաստության առաջադեմ փուլերի։
Նրան հարցրել են նաև Վաշինգտոնում ռադիոակտիվ նյութերի կիրառմամբ հնարավոր հարձակման մասին տեղեկություններից։ Պաշտոնյան հրաժարվել է քննարկել կոնկրետ հետախուզական տվյալները։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի