Օլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ
Հասարակություն
Ամերիկացի դերասանուհի Օլիվիա Մանը նոյեմբերի 18-ին Վաշինգտոնում միացել է սենատոր Մարկ Քելիին՝ աջակցելու կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի գնահատմանն ուղղված օրինագծին։
«Know Your Risk Act» նախաձեռնության նպատակը նման գնահատումները սովորական բուժօգնության մաս դարձնելն ու հետազոտությունների հասանելիությունը բարելավելն է։
Մանի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել 2023 թվականին․ նրա խոսքով՝ ռիսկի գնահատումն էր հանգեցրել լրացուցիչ ստուգումների, երբ նախնական հետազոտությունները խնդիր չէին հայտնաբերել։ Նախաձեռնությունն ունի երկու կուսակցությունների աջակցությունը, սակայն դեռ ընդունված օրենք չէ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի