Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. Փաշինյան
Քաղաքական
Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ։ Այս մասին Կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ փաստաթուղթը մշակվել է մի շարք քննարկումների արդյունքում և ներառում է նախընտրական քարոզչության ընթացքում քննարկված հիմնական քաղաքական հենասյուները։
Անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած վերջին քննարկումներին՝ Փաշինյանը նշել է, որ հարցուպատասխանի ժամանակ կարևոր շերտեր են բացահայտվել, և ինքը հստակ հարցադրում է ուղղել ընդդիմությանը, որը պետք է պատասխան ստանա։
«Օրինակ՝ «Հայաստան» խմբակցությունը, որի մաս է նաև ՀՅԴ-ն, արդյո՞ք հավատարիմ է միասնական Հայաստանի տեսլականին։ Նրանք պիտի այս հարցին հստակ պատասխան տան, որովհետև սա ուղիղ կապ ունի նրա հետ, թե ինչո՞ւ են այդ քաղաքական ուժերը այդքան դեմ Սահմանադրության փոփոխություններին և ինչո՞ւ են այդքան հիշատակում Անկախության հռչակագիրը»,- ընդգծել է վարչապետը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի