Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն Սիմոնյան
Քաղաքական
«Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում։ Նման խոսակցություններ տեսնում եմ այն պահից, երբ կիսվեցի Աննա Հակոբյանի տեսանյութով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորության մասին հարցին։
Հարցին՝ բացառո՞ւմ է, որ երկու տարի անց կարող է առաջադրվել, նա պատասխանեց.
«Ոչ մի բան չեմ բացառում, որևէ պաշտոն չեմ բացառում՝ վարչապետից մինչև թաղապետ, միայն Կաթողիկոսն եմ բացառում։ Նաև չեմ բացառում, որ ինչ-որ պահից, ինչի ցանկությունը շատ մեծ է, քաղաքականությամբ չեմ զբաղվի»։
Սիմոնյանը նշեց, որ ՔՊ-ում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ հաջորդ ընտրություններում չառաջադրվելու հարց չի քննարկվում.
«Նման քննարկում չկա։ Երբ ժամանակը գա, վարչությունը կքննարկի, որոշում կկայացնի, բայց առնվազն մեկ տարի դեռ կա»։
Նա նաև ընդգծեց, որ Աննա Հակոբյանն իր մոտ ընկերոջ քույրն է.
«Աննա Հակոբյանը մեր երկրի ղեկավարի կինն է, իմ վաղեմի ընկերն է, իմ վերաբերմունքն իր նկատմամբ քրոջ պես վերաբերմունք է։ Դա փոխադարձ է, մենք շատ երկար ճանապարհ ենք անցել, մեծ հարգանք ունեմ իր նկատմամբ»։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի