Reuters․ հութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամի շենքը
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի ֆինանսական թաղամասում վնասվել է երկրի Սուվերեն ներդրումային հիմնադրամի (PIF) շենքը։ Reuters-ի աղբյուրների համաձայն՝ վնասը կապված է Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիների հարձակման հետ։
Սաուդյան գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչ Թուրքի ալ Մալիքին ավելի վաղ հայտնել էր, որ քաղաքի երկնքում չեզոքացվել է հրթիռային սպառնալիք։ Նախնական տվյալներով՝ խոցված հրթիռի բեկորները նյութական վնաս են պատճառել, որի ծավալները դեռ գնահատվում են։
Հութիները Սաուդյան Արաբիայի օդային տարածքը հայտարարել են ռազմական գործողությունների գոտի և զգուշացրել հեռու մնալ օդանավակայաններից։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի