Պուտինը, Թրամփն ու Սին եռակողմ հանդիպմանը կնստեն մեկ սեղանի շուրջ
Աշխարհ
Չինաստանի Շենժեն քաղաքում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների նախատեսվող եռակողմ հանդիպումը կանցկացվի հատուկ կազմակերպված ձևաչափով։ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության (CCTV) հրապարակած կադրերում երևում է սրահի կենտրոնում տեղադրված կլոր սեղանը, որի շուրջ դրված են երեք աթոռներ։
Սի Ծինփինի աջ կողմում նախատեսված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, իսկ ձախում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեղը։ Երեք երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների համար առանձնացված են այլ սեղաններ։
TASS-ը նշում է, որ այս դասավորությունը նախատեսված է գագաթնաժողովի շրջանակում կայանալիք առաջնորդների հանդիպման համար։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի