Ալկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը
Սպորտ
Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը Թուրինի ամփոփիչ մրցաշարում շարունակում է հաղթարշավը։ Նոյեմբերի 18-ին նա 6:2, 6:4 հաշվով հաղթել է ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևին՝ հանդիպումն ավարտելով ընդամենը 72 րոպեում։
23-ամյա Ալկարասի համար սա 11-րդ անընդմեջ հաղթանակն էր։ Երկրորդ սեթում նա բժշկական օգնություն է ստացել ձախ ազդրի շրջանում, սակայն շարունակել է հանդիպումը և մրցակցին բրեյք-փոյնթի ոչ մի հնարավորություն չի տվել:
Երեկոյան Ֆրենսիս Թիաֆոեի հաղթանակը Ֆլավիո Կոբոլիի նկատմամբ ապահովել է Ալկարասի վաղաժամ մուտքը կիսաեզրափակիչ։ Վիեննայի և Փարիզի տիտղոսներից հետո իսպանացին շարունակում է պայքարը փակ կորտերում երրորդ անընդմեջ մրցաշարային հաղթանակի համար։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի