«Յուտան» կանգնեցրեց «Լեյքերսին»․ 9 հաղթանակից հետո՝ սառը ցնցուղ
Սպորտ
Բասկետբոլի ազգային ասոցիացիայում անակնկալ է գրանցվել․ «Յուտա Ջազը» հյուրընկալվելիս 109:97 հաշվով հաղթել է «Լոս Անջելես Լեյքերսին»՝ ընդհատելով նրա ինը հանդիպում տևած հաղթաշարը։
«Յուտայի» առաջատար Քիոնտե Ջորջը հավաքել է 30 միավոր և կատարել 10 արդյունավետ փոխանցում։ Էյս Բեյլին ավելացրել է 19 միավոր, իսկ Մո Բամբան գրանցել է 16 անդրադարձ։
Վճռորոշ էր վերջին քառորդի 15:0 պոկումը։ Լուկա Դոնչիչի 29 միավորն ու Քվենտին Գրայմսի 20 միավորը չեն փրկել տանտերերին․ «Յուտան» երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Լոս Անջելեսի թիմերի նկատմամբ՝ նախորդ օրը հաղթելով նաև «Քլիփերսին»։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի