«Մեմֆիսը» պատմություն գրեց․ 8-րդ անընդմեջ արտագնա հաղթանակը
Սպորտ
«Մեմֆիս Գրիզլիզը» հյուրընկալվելիս 124:121 հաշվով հաղթել է «Քլիվլենդ Կավալիերսին» և սահմանել ակումբային ռեկորդ՝ տանելով ութերորդ անընդմեջ արտագնա հաղթանակը։ Նախորդ լավագույն շարքը՝ յոթ հաղթանակ, գրանցվել էր դեռ 2010 թվականին։
Քեմ Սպենսերը հաղթողներին օգնել է 26 միավորով, իսկ Թեյլոր Հենդրիքսը՝ 20-ով։ Հանդիպման ավարտից 2,3 վայրկյան առաջ Հենդրիքսի երկու դիպուկ տուգանայինները դարձել են վճռորոշ պահերից մեկը։
«Քլիվլենդի» կազմում Դոնովան Միտչելը վաստակել է 34 միավոր։ Վերջին րոպեներին տանտերերը դեռ առջևում էին, սակայն «Մեմֆիսը» եզրափակիչ հատվածն անցկացրել է 8:2 հաշվով՝ ընդհատելով նաև այս մրցակցից կրած յոթ անընդմեջ պարտությունների շարքը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի