Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Շենժենում սկսել են եռակողմ հանդիպումը։ Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդները նման բանակցություններ են անցկացնում, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Հանդիպումը տեղի է ունենում Ցիլին Շենժեն լեռնային առանձնատանը, որը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական նստավայրն է այս տարածքում: Նախորդ օրը այնտեղ տեղի են ունեցել ռուս-չինական բարձր մակարդակի բանակցություններ։
Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, երեք երկրների ղեկավարները կքննարկեն խոշոր տերությունների միջև հարաբերությունների կառուցումը և նրանց համագործակցությունը՝ համաշխարհային ընդհանուր իրավիճակը բարելավելու համար, որն այժմ բարդանում է բազմաթիվ հակամարտություններով։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի