Ռանոսի դուբլը․ «Տեներիֆեն» անցավ Իսպանիայի գավաթի հաջորդ փուլ
Սպորտ
Հայաստանի հավաքականի հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը երկու գոլով օգնեց «Տեներիֆեին» հաղթահարել Իսպանիայի գավաթի առաջին շրջանը։ Նոյեմբերի 18-ին նրա թիմը հյուրընկալվելիս 5։2 հաշվով պարտության մատնեց «Բադախոսին»։
Ռանոսն առաջին անգամ ընդգրկվել էր նոր թիմի մեկնարկային կազմում և աչքի ընկավ արդեն 6-րդ րոպեին։ Ընդմիջումից առաջ՝ 38-րդ րոպեին, նա խփեց երկրորդ գոլը, իսկ 66-րդ րոպեին փոխարինվեց։
Երկրորդ խաղակեսում «Տեներիֆեն» մնաց տասը ֆուտբոլիստով, սակայն կարողացավ պահպանել առավելությունն ու ևս երկու գոլ խփել։ Թիմը դուրս եկավ գավաթի երկրորդ շրջան՝ 1/32 եզրափակիչ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի