Երկու հաղթանակ Խորվաթիայում․ Քեյանն ու Սիմոնյանը՝ քառորդ եզրափակիչում
Սպորտ
Հայ բռնցքամարտիկներ Վաղարշակ Քեյանն ու Դավիթ Սիմոնյանը դուրս են եկել Խորվաթիայի Պորեչ քաղաքում ընթացող մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ։ Երկուսն էլ հաղթել են նոյեմբերի 18-ի մենամարտերում։
55 կգ քաշային կարգում Քեյանը 4։0 հաշվով առավելության հասավ Շվեդիայի ներկայացուցիչ Ջոշուա Մուինդայի նկատմամբ։ 90 կգ քաշային Սիմոնյանը հաղթեց թուրք Մուհամմեթ Ֆուրկան Կարադաղին․ մրցավարը մենամարտը դադարեցրեց երրորդ ռաունդի 1 րոպե 9-րդ վայրկյանին։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էրիկ Արստամյանը 60 կգ քաշային կարգում 1։4 հաշվով զիջեց թուրք Սելահաթին Չինիբուլակին։ Քեյանն ու Սիմոնյանը շարունակում են պայքարը մեդալների համար․ նրանց հաջորդ փորձությունը քառորդ եզրափակիչն է։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի