Մարտիրոսյանն ու Արոնյանը հաղթեցին․ պայքարը Բուդապեշտում շարունակվում է
Սպորտ
Հայկ Մարտիրոսյանը Բուդապեշտի «Total Chess» մրցաշարում հաղթահարել է Ռիխարդ Ռապորտի դիմադրությունը։ Հայաստանի ներկայացուցիչը նոյեմբերի 18-ի խաղային օրը հաղթեց 18։2 հաշվով՝ նախորդ օրվա 11։9 հաջողությունից հետո։
ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը ևս հաղթանակով ավարտեց իր դիմակայությունը։ Շահրիյար Մամեդյարովին առաջին օրը 9։11 հաշվով զիջելուց հետո նա երկրորդ օրը հաղթեց 13,5։6,5 հաշվով, ապա առավելության հասավ նաև վճռորոշ «արմագեդոնում»՝ սև խաղաքարերով։
Սրանք տեղերի բաշխման հանդիպումներ էին․ Մարտիրոսյանը պայքարը կշարունակի 9-րդ, իսկ Արոնյանը՝ 13-րդ տեղի համար։ Վերջնական տեղերը որոշող դիմակայությունները նախատեսված են նոյեմբերի 19–20-ին։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի