ԱՏԷՍ-ի առաջնորդները 23 կետանոց հայտարարություն են ընդունել
Աշխարհ
Չինաստանի Շենժեն քաղաքում նոյեմբերի 18–19-ին անցկացված Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության 33-րդ գագաթնաժողովի մասնակից առաջնորդներն ընդունել են եզրափակիչ հռչակագիր։
TASS-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթն ունի 23 կետ և վերաբերում է տարածաշրջանի հետագա զարգացմանն ու տնտեսական համագործակցության շարունակությանը։
Հռչակագրի ընդունմանը մասնակցել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ ԱՏԷՍ-ը 1989 թվականին ստեղծված միջկառավարական տնտեսական հարթակ է, որը միավորում է 21 տնտեսություն։
Այն չունի կանոնադրություն և գործում է որպես խորհրդակցական ձևաչափ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի