Մոնղոլիայում քաղաքական ցնցում․ խորհրդարանը հաստատել է նախագահի հրաժարականը
Աշխարհ
Մոնղոլիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխի վաղաժամկետ հրաժարականին։ TASS-ի թղթակցի հաղորդմամբ՝ քվեարկությանը մասնակցած 104 պատգամավորներից 96-ը աջակցել են նրա հեռանալուն։
Նախագահը հայտարարել էր, որ ցանկանում է որպես սովորական քաղաքացի ապացուցել իր անմեղությունը կոռուպցիոն մեղադրանքների առնչությամբ։
Այդ մեղադրանքները ներկայացրել է Ուլան Բատորի նախկին քաղաքապետ Խիշգեեգիյն Նյամբաատարը։ Մինչև նոր ընտրությունները պետության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի խորհրդարանի նախագահը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի