Թրամփի ուղերձը Պուտինին ու Զելենսկուն․ պետք է ընդհանուր լեզու գտնել
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն ու Վոլոդիմիր Զելենսկին պետք է ընդհանուր լեզու գտնեն։ Նրա խոսքով՝ երկու ղեկավարները միմյանց ատում են, մինչդեռ ինքը կարողանում է շփվել երկուսի հետ։
Լրագրողը բարձրացրել է Կիևի մտահոգությունը, թե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են պատերազմի ավարտի վերաբերյալ որոշում կայացնել առանց Ուկրաինայի։ Թրամփը պատասխանել է, որ ինքը նման քայլ չէր անի։
Նույն հարցազրույցում նա պնդել է, թե պատերազմը չի անդրադառնում ԱՄՆ-ի վրա, իսկ Վաշինգտոնը եկամուտ է ստանում դաշնակիցներին զենք վաճառելուց։ Ըստ Թրամփի՝ դաշնակիցները վճարում են ամբողջ գինը և սպառազինությունը փոխանցում Ուկրաինային։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի