Թրամփի բանագնացների զգուշացումը․ Մոսկվայի ժամանակը կարող է սպառվել
Աշխարհ
ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները ռուս և ուկրաինացի բանակցողներին զգուշացրել են, որ խաղաղության համաձայնության հասնելու ներկայիս հնարավորությունը կարող է երկար չպահպանվել։ Այս մասին նոյեմբերի 18-ին հայտնել է The Kyiv Independent-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ ամերիկյան կողմը դա կապում է ԱՄՆ Կոնգրեսում քաղաքական փոփոխությունների հետ։ Ըստ այդ աղբյուրների՝ նոր Կոնգրեսը կարող է ուժեղացնել Ուկրաինային աջակցությունն ու ավելի խիստ վերահսկել վարչակազմի հարաբերությունները Մոսկվայի հետ։
Պարբերականը նաև գրում է երկու զուգահեռ քննարկումների մասին՝ պատերազմի ավարտ և Ռուսաստանի ու Եվրոպայի անվտանգության հարաբերություններ։ Ուկրաինացի պաշտոնյայի փոխանցմամբ՝ երկրորդ ուղղությունը կարող է առաջ շարժվել միայն Կիևի ու Մոսկվայի խաղաղության համաձայնությունից հետո։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի