Պատը չխանգարեց․ հաղորդագրություն ուղարկեցին ձգողականությամբ
Գիտություն և Մշակույթ
Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանի գիտնականները հաղորդագրություն են փոխանցել աղյուսե պատի միջով՝ օգտագործելով ձգողականության փոփոխությունները։ Նոյեմբերի 19-ին ներկայացված փորձի համար անհրաժեշտ են եղել շենքի վերելակը և չափազանց զգայուն գրավիմետրը՝ ձգողականությունը չափող սարքը։
Վերելակը շարժվել է երկու հարկերի միջև՝ տեղաշարժելով 1,8 տոննա հակակշիռը։ Դրա երկու դիրքերը համապատասխանել են երկական համակարգի 0 և 1 թվերին։ Հարևան սենյակում տեղադրված սարքը գրանցել է ձգողական դաշտի փոքր փոփոխությունները և վերականգնել փոխանցված «Gravity»՝ «ձգողականություն» բառը։
Արագությունը եղել է ընդամենը մեկ բիթ՝ մեկ րոպեում, ուստի մեկ բառի փոխանցումը տևել է մոտ մեկ ժամ։ Հեղինակները շեշտում են՝ գործնական կապի համակարգ դեռ չկա, սակայն փորձը ցույց է տվել, որ տեղեկություն կարելի է փոխանցել մի եղանակով, որը սովորական նյութական պատնեշները չեն կարող պարզապես էկրանավորել։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի