Աստղը կլանեց իր հարևանին․ «Վեբը» բացահայտել է միաձուլումը
Գիտություն և Մշակույթ
Կոլումբիայի համալսարանի հետազոտողները ներկայացրել են Անդրոմեդա գալակտիկայի եզրին տեղի ունեցած արտասովոր աստղային միաձուլման ուսումնասիրությունը։ «Բաո» անվանված համակարգում Արեգակից փոքր-ինչ թեթև աստղը պարուրաձև մոտեցել է հսկայական ուղեկցին և ի վերջո կլանվել նրա կողմից։ Արդյունքները հրապարակվել են Nature գիտական հանդեսում։
Թիմը համակարգի անսովոր պայծառացումը նկատել էր դեռ 2023-ին և շարունակել դիտարկումները։ Ջեյմս Վեբ տիեզերական աստղադիտակը միացել է բռնկումից ընդամենը 47 օր անց։ Տարբեր աստղադիտակների տվյալները համադրելով՝ գիտնականները վերակառուցել են համակարգի վիճակը միաձուլումից առաջ, դրա ընթացքում և անմիջապես հետո։
Փոքր աստղի՝ հսկայի արտաքին շերտերի հետ շփվելուց հետո միաձուլմանը բավական է եղել ընդամենը մոտ յոթ պտույտ՝ շուրջ յոթ տարի։ Նոյեմբերի 18-ին ներկայացված հետազոտությունը օգնում է բացատրել, թե ինչպես են երկու աստղերը հայտնվում ընդհանուր գազային թաղանթի մեջ, և ինչ պայմաններում է այդ գործընթացն ավարտվում մեկ աստղի ձևավորմամբ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի