Վան Գոգի նոր ռեկորդը․ մեկ կտավը՝ 190,4 միլիոն դոլար
Գիտություն և Մշակույթ
Վինսենթ վան Գոգի «Ծաղկած շագանակենիները» կտավը Նյու Յորքի Sotheby’s աճուրդում վաճառվել է 190,4 միլիոն դոլարով՝ նոր աճուրդային ռեկորդ սահմանելով նկարչի ստեղծագործությունների համար։ Նոյեմբերի 18-ի վաճառքի մուրճի գինը կազմել է 165 միլիոն դոլար, իսկ վերջնական գումարը ներառում է նաև աճուրդային վճարները։
Նախորդ ռեկորդը 117,2 միլիոն դոլար էր․ այդքան էր վճարվել 2022-ին Վան Գոգի մեկ այլ կտավի համար։ Նոր ռեկորդակիրը նկարվել է 1890-ի մայիսին՝ Օվեր սյուր Ուազում, որտեղ նկարիչն անցկացրել է կյանքի վերջին ամիսները։ Գործում պատկերված են ծաղկած շագանակենիներ և դրանց տակ գտնվող մարդիկ։
Վաճառքին նախորդել է նացիստական շրջանի սեփականության պատմության շուրջ վեճի կարգավորումը։ Նախկին սեփականատեր Սամուել Ֆիշերի ժառանգներն առարկել էին 1936-ի գործարքի հանգամանքներին։ Աճուրդից առաջ նրանց և ներկայիս հավաքածուի տերերի միջև համաձայնություն է ձեռք բերվել, որի պայմանները հրապարակված չեն։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի