Աքսորի մասին վեպը՝ հաղթող․ հայտնի են ԱՄՆ գրքի մրցանակակիրները
Գիտություն և Մշակույթ
Նյու Յորքում հայտարարվել են ԱՄՆ Ազգային գրքի 2026 թվականի մրցանակակիրները։ Գեղարվեստական գրականության գլխավոր մրցանակը ստացել է Հաննա Լիլիթ Ասադիի «Paradiso 17» վեպը։ Նոյեմբերի 18-ի երեկոյան անցկացված 77-րդ մրցանակաբաշխությունը վարել է դերասան Քայլ Մաքլաքլենը։
Վեպի կենտրոնում պաղեստինցի Սուֆիենի պատմությունն է՝ մանկությունից և հայրենիքից հեռանալուց մինչև տարբեր երկրներում տուն ու պատկանելության զգացում գտնելու որոնումները։ Ժյուրին առանձնացրել է ստեղծագործության լեզուն, ժամանակի ու տարածության հետ աշխատանքը և կորստի ու դիմակայելու փորձառության պատկերումը։
Ոչ գեղարվեստական գրականության անվանակարգում հաղթել է Աբդելռահման ԷլԳենդիի «Huna» հուշագրությունը, իսկ թարգմանական գրականության մրցանակին արժանացել է Վիսենտե Լուիս Մորայի «Centroeuropa»-ն՝ Ռահուլ Բերիի թարգմանությամբ։ Սալման Ռուշդին ստացել է ամերիկյան գրականության մեջ ներդրման պատվավոր պարգևը։ Այս տարի մրցանակներին ներկայացվել էր 1912 գիրք։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի