Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 անօդաչու
Աշխարհ
Մեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինային ավելի քան 1000 հեռահար անօդաչու թռչող սարք տրամադրելու մասին։ TASS-ի փոխանցմամբ՝ վարչապետ Էնդի Բերնեմի գրասենյակի հայտարարությունում նշվում է, որ դրանք նախատեսված են Ռուսաստանի տարածքի խորքում թիրախներ խոցելու համար և կներառվեն 260 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ օգնության փաթեթում։
Ըստ հրապարակման՝ սարքերը կարող են կրել ծանր մարտագլխիկներ և հաղթահարել ավելի քան 1000 կիլոմետր հեռավորություն։ Այս ծրագրի մասին Բերնեմը պատրաստվում է խոսել Բեռլինում նախատեսված՝ Ուկրաինային աջակցող երկրների «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։
Հրապարակումը չի նշում անօդաչուների փոխանցման հստակ ժամկետները։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի