Օմանի ափերի մոտ 2 տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել
Աշխարհ
Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցով անցնող երկու տանկեր հարձակման են ենթարկվել։ TASS-ի փոխանցմամբ՝ Բրիտանիայի ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը (UKMTO) հայտնել է, որ առաջին միջադեպը տեղի է ունեցել Խասաբ քաղաքից 6 ծովային մղոն հյուսիս։ Անհայտ արկի հարվածից նավի շարժիչային հատվածում հրդեհ է բռնկվել, իսկ վնասի ծավալը դեռ հայտնի չէ։
Ավելի վաղ՝ Խասաբից 13 ծովային մղոն հեռավորության վրա, հարձակման էր ենթարկվել ևս մեկ տանկեր։
Այդ նավի հրդեհը մարվել է, սակայն անձնակազմի մեկ անդամ համարվում է անհետ կորած։ Նավերի անունները և հարձակումների պատասխանատուները չեն նշվում։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի