«Հիմար կատակ են արել». կրակողը Արցախից է, պատերազմում կորցրել է ոտքը. Մանրամասներ՝ Արևիկում ողբերգական դեպքից
Հրապարակումներ
News.am-ը գրում է.
Մանրամասներ են հայտնի դարձել նոյեմբերի 18–ին, Արևիկ գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքից, երբ բնակիչն իրենց տան բակում պատահաբար կրակել էր հրացանից և վիրավորել 24–ամյա աներորդուն. Վերջինս մահացել էր։
Գյուղի բնակիչները NEWS.am—ի հետ զրույցում պատմեցին, որ կրակողի ընտանիքը տեղահանվել է Արցախից, կրակողը, որի անունը Կամո է՝ 25 տարեկան, 44–օրյա պատերազմում վիրավորվել է և կորցրել ոտքը։
«Այդ ժամանակ զինծառայող է եղել 2020–ին։ Հանգիստ, նորմալ ժողովուրդ են, շնորհքով, խելոք։ Թե ինչ հիմար կատակ են արել, ես չեմ հասկանում»,–ասաց գյուղի բնակիչներից մեկը՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել իրենց տան բակում։
Իսկ մահացողը Արևիկի բնակիչ չէ, գրանցված է Շենավան գյուղում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի