Չինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է հարգեն միմյանց. Սի Ծինփին
Աշխարհ
Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները պետք է հարգեն միմյանց և ձգտեն համատեղ զարգացման՝ չնայած իրենց տարաձայնություններին, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եռակողմ հանդիպում են անցկացրել Շենժենում ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում։ Սա երեք երկրների առաջնորդների առաջին հանդիպումն է։
«Ճիշտ մոտեցումը միմյանց հարգելն է, ընդհանուր լեզու փնտրելը՝ մի կողմ դնելով տարաձայնությունները, և ընդհանուր զարգացման ձգտելը։ Սա պահանջում է հարգանք միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, յուրաքանչյուր երկրի կողմից ընտրված սոցիալական համակարգերի և զարգացման ուղիների, ինչպես նաև նրանց հիմնարար շահերի նկատմամբ», - ասել է Սի Ծինփինը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի