Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումն ավարտվել է Շենժենում
Աշխարհ
Չինաստանի Շենժեն քաղաքում ավարտվել են Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկկողմ բանակցությունները։ TASS-ը, հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը, հայտնում է, որ հանդիպումը կայացել է «Ցիլին Շանչժուան» պետական նստավայրում և տևել մոտ մեկ ժամ։ Սա երկու առաջնորդների երրորդ անձնական հանդիպումն էր 2026 թվականին։
Մայիսին Թրամփը պետական այց էր կատարել Պեկին, իսկ սեպտեմբերին Սի Ծինփինը պատասխան այցով եղել էր Վաշինգտոնում։
Շենժենի հանդիպումն անցկացվել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում՝ Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ բանակցություններից առաջ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի