Իրանի դեմ նոր հարվածնե՞ր․ ինչ է քննարկում Թրամփը՝ ըստ Axios-ի
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի դեմ Իսրայելի հետ համատեղ նոր հարվածների հնարավորությունը։ Նոյեմբերի 19-ին Axios-ն այս մասին հայտնել է՝ վկայակոչելով երկու աղբյուրի։ Վերջնական որոշման մասին չի հաղորդվում։
Ըստ աղբյուրների՝ Սպիտակ տունը Պենտագոնից և հետախուզությունից գնահատականներ է խնդրել՝ ռազմական տարբեր սցենարներին Թեհրանի արձագանքի վերաբերյալ։ Քննարկումները կարող են ակտիվանալ Թրամփի՝ ասիական այցից հետո։
Նույն հրապարակմամբ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ներսում տարաձայնություններ կան Իրանի ենթադրյալ քիմիական սպառազինությունից բխող վտանգի հրատապության շուրջ։ Միաժամանակ Կատարի և Պակիստանի միջնորդները շարունակում են փորձել առաջ շարժել ամերիկա-իրանական անուղղակի բանակցությունները։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի