Մերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիր
Աշխարհ
Ամերիկյան «Ջորջ Վաշինգտոն» ավիակիրը հեռացել է Մերձավոր Արևելքից՝ տարածաշրջանում շուրջ երեք ամիս ծառայելուց հետո։ Նոյեմբերի 18-ին տեղեկությունը USNI News-ին հաստատել է ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի խոսնակը։ Տարածաշրջանում այժմ մնացել է ամերիկյան երկու ավիակրային հարվածային խումբ։
«Ջորջ Վաշինգտոնը» անցել է ԱՄՆ 7-րդ նավատորմի պատասխանատվության գոտի։ Դրա մեկնելուց առաջ Մերձավոր Արևելք էր ժամանել «Թեոդոր Ռուզվելտի» խումբը։ Տարածաշրջանում շարունակում է գործել նաև «Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշ» ավիակիրը, որն Արաբական ծովում է ապրիլից։
Տեղաշարժը կատարվել է խմբերի հերթափոխի ընթացքում․ որոշ ժամանակ տարածաշրջանում միաժամանակ երեք ավիակիր էր գտնվում։ Դեռ չի հստակեցվել՝ «Ջորջ Վաշինգտոնը» վերադառնում է իր մշտական բազա, թե ճանապարհին այլ կանգառներ կունենա։ Չի հրապարակվել նաև նրան ուղեկցող բոլոր նավերի կազմը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի