Եվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են
Հասարակություն
Եվրոպական հանձնաժողովը ենթարկվել է լայնածավալ կիբերհարձակման, որի հետևանքով կարող էին արտահոսել աշխատակիցների անձնական տվյալներ։ Մոտ տասը օր խափանվել են աշխատավարձերի հաշվարկին, աշխատանքային ժամանակի հաշվառմանը և բժշկական ծախսերի փոխհատուցմանը վերաբերող համակարգերը։
Հանձնաժողովի խոսնակ Թոմա Ռենյեն հայտնել է, որ թիրախավորվել են առանձին համակարգեր, և հնարավոր տուժածները տեղեկացվել են։
Ըստ աղբյուրի՝ կառույցը հիմնականում զսպել է հարձակումը, սակայն վնասի ամբողջական ծավալը դեռ հայտնի չէ։ Դեպքի առթիվ հրավիրվել է բարձր մակարդակի ճգնաժամային քննարկում, իսկ տեխնոլոգիական հարցերի եվրահանձնակատար Հեննա Վիրկունենը տեղեկացրել է գործընկերներին։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի