Ուկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային օբյեկտ են թիրախավորել
Արտակարգ Պատահար
Ուկրաինական անօդաչուների հարձակման թիրախ է դարձել Ռուսաստանի Թաթարստանի Ալմետևսկի շրջանի նավթային օբյեկտը։
Տեղի ղեկավար Գյուզել Խաբուտդինովան հայտնել է, որ հակաօդային պաշտպանությունն արձագանքել է հարձակմանը, իսկ ավտոմատ հրդեհաշիջման համակարգի շնորհիվ հաջողվել է խուսափել խոշոր հրդեհից։
Անօդաչուների բեկորները վնասել են նաև քաղաքացիական մի քանի օբյեկտ, սակայն, ըստ պաշտոնական տվյալների, զոհեր և վիրավորներ չկան։ Ուկրաինական դիտարկման ալիքները ենթադրում են, որ թիրախը Կալեյկինոյի նավթամղման կայանն է, որտեղ հրդեհի մասին հաղորդումներ են տարածվել։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի