Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը ցանկանում են օգնել Ուկրաինայի հարցում
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը ցանկանում են նպաստել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը։
TASS-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ երկու երկրներն էլ կցանկանային տեսնել պատերազմի ավարտը և պատրաստ են օգնել այդ նպատակին հասնելու համար։
Թրամփը կարծիք է հայտնել, որ այդ հարցում կարող է խոսել նաև չինացի առաջնորդի անունից։ Հայտարարությունը հնչել է Շենժենում ընթացող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։
Հրապարակման պահին կողմերի կողմից որևէ կոնկրետ նոր խաղաղության համաձայնագիր չի հայտարարվել։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի