Թրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն շարունակում է հետախուզական տվյալներ փոխանցել Ուկրաինային
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի եթերում հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է հետախուզական տեղեկություններ տրամադրել Ուկրաինային։ TASS-ի հաղորդմամբ՝ նա այդ մասին խոսել է այն քննարկման ժամանակ, թե արդյոք Չինաստանը հետախուզական տեղեկություններ է փոխանցում Իրանին։ Թրամփը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգներն էլ տեղեկատվություն է տրամադրում այլ երկրների, այդ թվում՝ Ուկրաինային։
Հրապարակումը նաև հիշեցնում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի հոկտեմբերի 6-ի հայտարարությունը, որով Պեկինը հերքել էր Իրանին նավիգացիոն հետախուզական տվյալներ փոխանցելու մեղադրանքները։
Թրամփը չի մանրամասնել Կիևին փոխանցվող տեղեկությունների բովանդակությունը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի