Մեծ Բրիտանիան Ուկրաինային ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու սարք կտրամադրի
Տնտեսություն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհամի կառավարությունը հայտարարել է Ուկրաինային ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու սարք փոխանցելու ծրագրի մասին։ Լոնդոնի հաղորդմամբ՝ դրանց մի մասը կարող է թռչել ավելի քան 1000 կիլոմետր և խոցել ճակատային գծից շատ հեռու գտնվող ռազմական արտադրական օբյեկտներ։
Օգնության նոր փաթեթի արժեքը 260 միլիոն ֆունտ ստերլինգ է։ Սարքերից բացի՝ նախատեսված են ծովային, հետախուզական և նյութատեխնիկական ապահովման անօդաչուներ։
Բերնհամը նախաձեռնությունը ներկայացնելու է Բեռլինում՝ Ուկրաինային աջակցող երկրների հանդիպման ընթացքում։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ֆինանսավորման ավելի քան 80 տոկոսը ծախսվելու է հենց Մեծ Բրիտանիայում։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի