Եվրահանձնաժողովն առաջարկում է նոր վարկ․ Ուկրաինային՝ ևս 45 միլիարդ եվրո
Աշխարհ
Եվրահանձնաժողովը նոյեմբերի 18-ին առաջարկել է Ուկրաինային 2027 թվականին տրամադրել մինչև 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ վարկ։ Այն նախատեսված է երկրի՝ հաջորդ տարվա շուրջ 70 միլիարդ եվրո գնահատվող ֆինանսավորման պակասի մեծ մասը ծածկելու համար և լրացնում է արդեն համաձայնեցված 90 միլիարդանոց աջակցությունը։
Նոր փաթեթից մինչև 25 միլիարդ եվրոն նախատեսվում է ռազմական աջակցության, իսկ մինչև 20 միլիարդը՝ պետական բյուջեի համար։ Գումարը կփոխառվի կապիտալի շուկաներից՝ Եվրամիության բյուջեի երաշխիքով։ Բյուջետային աջակցությունը պայմանավորվում է նաև իրավունքի գերակայության և հակակոռուպցիոն բարեփոխումներով։
Առաջարկի համաձայն՝ Ուկրաինան վարկի մայր գումարը պետք է վերադարձնի միայն Ռուսաստանից պատերազմի վնասների փոխհատուցում ստանալուց հետո։ Փաթեթը դեռ պետք է քննարկեն և ընդունեն Եվրոպական խորհրդարանն ու Եվրամիության խորհուրդը․ խոսքը դեռևս վերջնական հաստատված կամ փոխանցված գումարի մասին չէ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի