Իտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետով
Աշխարհ
Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետտոն նոյեմբերի 18-ին խորհրդարանում հայտարարել է, որ առաջիկա տարիներին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նախատեսվում է ուղղել ավելի քան 6 միլիարդ եվրո։ Հայտարարությունը հնչել է կիբերհարձակումների և դպրոցներին ու թռիչքներին առնչվող կեղծ ահազանգերի ֆոնին։
Նախարարը կրկին առաջարկել է ստեղծել շուրջօրյա գործող քաղաքացիական և ռազմական կիբերպաշտպանության ուժ։ Սկզբնական կազմը պետք է ներառի 1200–1500 մասնագետ, իսկ ժամանակի ընթացքում ընդլայնվի առնվազն մինչև 5 հազարի։ Նա կարևորել է նաև տեղեկատվական մանիպուլյացիաների և քարոզչական հարձակումների դեմ համատեղ աշխատանքը։
Կրոզետտոյի ներկայացրած թվերով՝ 2026–2028 թվականների համար այս ոլորտում նախատեսվում է գրեթե 2 միլիարդ եվրո՝ նախորդ եռամյակից մոտ 40 տոկոսով ավելի։ Ըստ նրա՝ Ուկրաինայի պատերազմը ցույց է տալիս, որ կապի ցանցերը, արբանյակները, անօդաչուներն ու կիբերպաշտպանությունը ռազմական անվտանգության անբաժան մասեր են։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի